Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Արտյոմ Ժամխարյանի ներկայացուցիչ Լևոն Խաչատրյանի 22.07.2025 թվականի ՃՀԱ/235/25783-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտյոմ Ժամխարյանին տրամադրել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Մարքսի փողոց 64 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-001-0174-0019 կադաստրային ծածկագրով հողամասում բնակելի տան կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Արտյոմ Ժամխարյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: