Ղեկավարվելով «Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3–րդ, 5-րդ հոդվածի 5-րդ, 9-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Նարեկ Գալստյանի 21․08․2025թ․ Ա-10761 դիմումն առ այն, որ Արտաշատ համայնքի Մխչյան բնակավայրի Մխչյան–Հովտաշեն ճանապարհ 7/1 հացեում գտնվող 03-059-0235–0033 և նույն խճուղի 7/2 հասցեում գտնվող 03-059-0235–0032 կադաստրային ծածկագրերով հողամասերում իրականացվել են ոչ թույլատրելի հողօգտագործումներ, մասնավորապես՝ կառուցվել է ինքնակամ պարիսպ և առկա են հողի նպատակային նշանակությանը չհամապատասխանող շինություններ՝ որոշում եմ․
1․Իրականացնել ստուգման ձևով վերահսկողություն Արարատի մարզի Արտաշատ համայնքի գյուղ Մխչյան, Մխչյան–Հովտաշեն ճանապարհ 7/1 և Արարատի մարզի Արտաշատ համայնքի գյուղ Մխչյան, Մխչյան–Հովտաշեն խճուղի 7/2 հասցեում գտնվող հողամասերում՝ հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ:
2.Ստուգման կատարումը հանձնարարել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինությաան և հողաշինության բաժնի պետ Արամ Ավետիսյանին և Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինությաան և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ Խորեն Հովակիմյանին։
3.Սահմանել, որ․
1) ստուգում իրականացնող մարմինն է Արտաշատի համայնապետարանը,
2) ենթակա են ստուգման «Սաղմոն գրուպ» ՍՊ ընկերություն հանդիսացող իրավաբանական անձի կողմից 03-059-0235–0032 և 03-059-0235–0033 կադաստրային ծածկագրերով հողամասերում հողերի օգտագործման և պահպանման բնագավառում օրենքով սահմանված պարտականությունները,
3) ստուգման հիմքն է ֆիզիկական անձ հանդիսացող Նարեկ Գալստյանի դիմումը,
4) ստուգման հարցերի շրջանակն է հողային օրենսդրության պահանջների պահպանումը,
5) ստուգումը անհրաժեշտ է իրականացնել հողամասերի տեղազննության, հողամասի փաստացի վիճակը հողամասի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթերի հետ համադրելու միջոցով,
6) ստուգումն իրականացվելու է 2025 թվականի օգոստոսի 22-ից մինչև 2025 թվականի օգոստոսի 25–ը, որը կարող է ավարտվել ծանուցումը հանձնելու և ստուգումը սկսելու օրը։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։