Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ և ուսումնասիրելով Համլետ Մաթևոսյանի 29.04.2024 թվականի թիվ Ք-6202 դիմումը, որոշում եմ․
1.Համլետ Մաթևոսյանին տրամադրել Արտաշատ համայնքի Այգեստան գյուղում գտնվող՝ 03-011-0197-0007 կադաստրային ծածկագրով տարածքում 0․22կՎ /L≈80մ/ էլեկտրամատակարարման աշխատանքներ անցկացնելու շինարարության թույլտվություն/շինարարության թույլտվությունը կցվում է/:
2.Համլետ Մաթևոսյանն Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել է 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: