Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի` «Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների օրինակելի աշխատակարգերը հաստատելու մասին» N 12-Ն հրամանով՝ որոշում եմ․
Հաստատել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմում 2025 թվականի սեպտեմբերի 17-ին կայանալիք՝ Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող, համակարգչի միջոցով պատահական ընտրված մրցութային հանձնաժողովը հետևյալ կազմով՝
Գոռ Նազարյան - աշխատակազմի քարտուղար,
Լյովա Ավետյան- համայնքի ղեկավարի խորհրդական,
Ծերուն Թովմասյան - Արարատի մարզպետի աշխատակազմի Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության գլխավոր մասնագետ,
Մարիամ Կոստանյան - Արարատի մարզպետի աշխատակազմի Անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության անձնակազմի կառավարման բաժնի պետ,
Նարեկ Բաղդասարյան - Արտաշատ համայնքի ավագանու անդամ,
Գոհար Հակոբյան - «ՀՀ Արարատի մարզի Վերին Արտաշատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մաթեմատիկայի ուսուցչուհի։