Ղեկավարվելով ,, Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի ,, Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին,, թիվ 286 որոշմամբ , հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և Ա.Մելքոնյանի 03.03.2021 թվականի թիվ Մ-365 դիմումը. համայնքի ավագանին որոշում է`
- Թույլատրել կառուցապատման իրավունքով, 10 տարի ժամկետով առանց մրցույթի օգտագործման տրամադրելու Արմեն Ասատուրի Մելքոնյանին /ծնվ.04.05.1996 թվականին, անձ.AM0915699, տրված 24.10.2012 թվականին 027 կողմից/ Արտաշատ համայնքին սեփականության իրավունքով պատկանող Շահումյան փողոցի թիվ 36/6 հասցեում գտնվող 0,0019 հա /ծածկագիր` 03-001-0156-0102/ հասարակական կառուցապատման հողատարածքները:
- Կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրվող հողատարածքների գները սահմանել նրանց կադաստրային արժեքի 60 %-ի չափով:
|