Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 30-րդ կետերով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 01․10.2025թ. եզրակացությունը՝ որոշում եմ․
1.Առաջարկել ԱՍՀՆ «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ ժամանակավոր իրենց խնամքին և դաստիարակությանը վերցնել անչափահաս երեխաներ՝ Ալեն Գեղամի Հովակիմյանին՝ ծնված 08․10․2011թ․, Խաչիկ Արտյոմի Հովակիմյանին՝ ծնված 05.07.2016թ., Ալեքս Արտյոմի Հովակիմյանին՝ ծնված 19.06.2017թ., Արեգ Արտյոմի Հովակիմյանին՝ ծնված 25.09.2018թ., Ռադիկ Արտյոմի Հովակիմյանին՝ ծնված 26.12.2019թ. և Արեն Հովակիմյանին՝ ծնված 14.12.2020թ.:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: