Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Անահիտ Խաչատրյանի 24.10.2025 թվականի թիվ Տ-14073 հայտը՝ որոշում եմ․
1․Անհատ ձեռնարկատեր Անահիտ Խաչատրյանին տալ 2025 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում Արտաշատ համայնքի Այգեզարդ գյուղի Ա. Ղարիբյան փողոցի թիվ 55 հասցեում գործող 50 քմ մակերեսով խանութում ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվություն:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։