Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 210
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 263-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 մարտի 2019 թվականի N 263-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 7 ՇԵՆՔԻ ԹԻՎ 8 ԲՆԱԿԱՐԱՆԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ԱՐՏԱԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՍԵՆՅԱԿՆԵՐԸ ԵՎ ԲԱՑ ՊԱՏՇԳԱՄԲԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով քաղաքացի Ա.Թադևոսյանի դիմումը /11.03.2019 թվականի թիվ Թ-569/ և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, թիվ 912-Ն որոշմամբ. ո ր ո շ ու մ  ե մ`

  1.  Արտաշատ համայնքի Արարատյան փողոցի թիվ 7 շենքի թիվ 8 բնակարանի սեփականատեր Արտակ Վանիկի Թադևոսյանի /ծնվ. 05.02.1983 թվականին/ կողմից բնակարանին կից ինքնակամ կառուցված 42,49քմ մակերեսով սենյակները և բաց պատշգամբը  ճանաչել օրինական:
  2. Ճանաչել օրինական  ձևափոխված թվով 1 պատուհան և 1 դուռ, օրինականացման մեկ միավորի արժեքը կազմում է 2600 դրամ:
  3. Ընդունել ի գիտություն, որ`
    ա/ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
    բ/ կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
    գ/ օրինականացված շինությունը կառուցված է շենքի բնակիչներին որպես ընդհանուր բաժնային սեփականություն փոխանցված հողամասի վրա.
  4. Սահմանել, որ բնակարանի սեփականատերը`
    ա/ սույն որորշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման համաձայն համայնքի բյուջեի 900415151159 հաշվեհամարին պետք է վճարի ընդամենը`38343 /երեսունութ հազար երեք հարյուր քառասուներեք/ դրամ, որից 33143 /երեսուներեք հազար հարյուր քառասուներեք/ դրամ, որպես 42,49քմ մակերեսով սենյակների և բաց պատշգամբի օրինականացման վճար /42,49քմx780դրամ=33143դրամ/, իսկ 5200 /հինգ հազար երկու հարյուր/ դրամ, որպես ձևափոխված թվով 1 պատուհանի և 1 դռան /2x2600դրամ=5200դրամ/ օրինականացման վճար:
    բ/ իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքյին իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու պարտքերը.
  5. Ա.Թադևոսյանի բաժնային սեփականությունը համարել 108,70քմ:
  6. Սույն որոշումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման:
  7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Կ.Պողոսյանի վրա:
 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner