Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Երվանդ Վարդանյանի ներկայացուցիչ Ռադիկ Ազատյանի 09.07.2025 թվականի ՃՀԱ/237/24304-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Երվանդ Վարդանյանին տրամադրել Արտաշատ համայնքի Այգեպատ գյուղի Ե․ Չարենցի փողոց 20 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-010-0030-0010 կադաստրային ծածկագրով հողամասում գոյություն ունեցող նկուղի վերակառուցման և բնակելի տան կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Երվանդ Վարդանյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: