Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ, ուսումնասիրելով Գարիկ Գևորգյանի 17.04.2024 թվականի թիվ Ք-5724 դիմումը՝ որոշում եմ․
1․Գարիկ Գևորգյանին տրամադրել Արտաշատ համայնքի Բուրատան գյուղի Ա. Իսահակյան փողոց թիվ 60 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-027-0043-0005 կադաստրային ծածկագրով հողամասում նկուղային մասով մեկհարկանի բնակելի տան կառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է/։
2.Գ. Գևորգյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: