Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հաշվի առնելով «ՌՈՒԲՀԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ռուբեն Հարությունյանի 03.10.2025 թվականի թիվ Տ-13027 հայտը՝ որոշում եմ.
1․«ՌՈՒԲՀԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2025 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում Արտաշատ համայնքի Մխչյան գյուղի Երևան-Երասխ մայրուղի թիվ 48 հասցեում գործող 114,7քմ մակերեսով օբյեկտում ոգելից խմիչքների վաճառքի թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։