Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 2164-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 մայիսի 2024 թվականի N 2164-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՐԳԱՎԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՍԼԱՎԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 0,414 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂԱՏԵՍՔԸ ՑԱԾՐԱՐԺԵՔԻՑ (ՎԱՐԵԼԱՀՈՂ) ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐԱՐԺԵՔԻ՝ ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿ (ՆՈՐԱՏՈՒՆԿ ԿՈՐԻԶԱՎՈՐ՝ ԴԵՂՁ) ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ մասի պահանջներով, ուսումնասիրելով քաղաքացի Սլավիկ Մանուկյանի դիմումը ( Ք-4656, 26.03.2024թ.), հիմք ընդունելով Արարատի մարզպետի 08.09.2022թ. N01/04972-2022 գրությունը և Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների կողմից կազմված  արձանագրությունը՝ որոշում եմ.

1.Արտաշատ համայնքի Մրգավան գյուղում գտնվող, Սլավիկ Մանուկյանին, Հրայր Մանուկյանին և Գոհարիկ Ասոյանին համատեղ  սեփականության իրավունքով պատկանող, 03-061-0136-0011 կադաստրային ծածկագրով 0,414 հա հողամասը ցածրարժեքից (վարելահող) փոխադրել ավելի բարձրարժեք՝ բազմամյա տնկարկ նորատունկ կորիզավոր (դեղձ) հողատեսքի։

2.Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:

3.Համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման բաժնին՝ ապահովել անշարժ գույքի հարկից ազատման արտոնության գործընթացը՝ հարկից ազատման ժամկետ սահմանելով 4(չորս) տարի։

4Սույն որոշմամբ սահմանված փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։

5.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner