Այսօր: Երեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 366
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 3988-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հոկտեմբերի 2025 թվականի N 3988-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԻ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՓՈՂՈՑ 5/5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ և Արարատի մարզպետի 01//05492-2025թ․ գրությունը որոշում եմ․

 

1.Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Արարատյան փողոց 5/5 հասցեում գտնվող 72,96 քմ արտաքին (67,09 քմ ներքին) մակերեսով բնակելի տունը և 0,0073 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի եղանակով օտարել շինությունն ինքնակամ կառուցած անձին՝ Հովակիմ Կարապետի Մեթոյանին /ծնված 05/05/1976 թվականին/։ 

2.72,96 քմ արտաքին (67,09քմ ներքին) մակերեսով բնակելի տան օտարման արժեքը կազմում է 284 544 (երկու հարյուր ութսունչորս հազար հինգ հարյուր քառասունչորս ) ՀՀ դրամ (72,96քմ * 3900 դրամ = 284 544 դրամ):  

3. 0,0073 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի օտարման արժեքը կազմում է 498 903 (չորս հարյուր իննսունութ հազար ինը հարյուր երեք) ՀՀ դրամ (73քմ * 6834,3 դրամ = 498 903 դրամ):

4.0,0073 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների սպասարկման և օտարման տարածքներում, չի առաջացնում սերվիտուտ և չի հակասում քաղաքաշինական նորմերին:

5.Առաջարկել Հովակիմ Մեթոյանին համայնքապետարանի հետ կնքելու օտարման պայմանագիր և 30-օրյա ժամկետում կատարել նախատեսված վճարներ՝ հողամասի համար Արտաշատ համայնքի բյուջեի 900415151068, շինության համար` 900415151209 հաշվեհամարներին:

6.Հովակիմ Մեթոյանի կողմից նշված ժամկետում վճարները չկատարելու դեպքում, սույն որոշումը համարել ուժը կորցրած:

7.Որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Ա․ Ավետիսյանին և հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին օտարման պայմանագիրը կնքելուց հետո համայնքի հողային հաշվեկշռում կատարելու համապատասխան փոփոխություն: 

8.Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։

9.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner