Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 15-ի 220-Ա որոշումը՝ որոշում եմ․
1․ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոց 77/4 հասցեում գտնվող՝ 03-001-0179-0076 կադաստրային ծածկագրով, 0,00223 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի կարգով օտարել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոց 81/1 հասցեում գտնվող, 03-001-0179-0075 կադաստրային ծածկագրով, 0,01003 հա մակերեսով բնակավայրերի հասարական կառուցապատման հողամասի սեփականատեր՝ Ռուզաննա Նորիկի Սմբատյանին (ծնված 23/08/1970 թվականին)՝ հողամասն ընդլայնելու նպատակով:
2.0,00223 հա մակերեսով հողամասի ուղղակի վաճառքի եղանակով օտարման արժեքը կազմում է՝ 1 000 000 / մեկ միլիոն/ ՀՀ դրամ: Հողամասի օտարման վճարումը կատարել Արտաշատ համայնքի բյուջեի 900415151068 հաշվեհամարին:
3.0,00223հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների սպասարկման և օտարման տարածքներում, չի առաջացնում սերվիտուտ և չի հակասում քաղաքաշինական նորմերին:
4․Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
5.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
6․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։