Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ և ուսումնասիրելով Սվետլանա Խուրշուդյանի 30.04.2024 թվականի թիվ Ք-6299 դիմումը, որոշում եմ․
1.Սվետլանա Խուրշուդյանին տրամադրել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Սպանդարյան փողոց թիվ 21 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-001-0017-0011 կադաստրային ծածկագրով հողամասում քարե պարսպի կառուցման շինարարության թույլտվություն/շինարարության թույլտվությունը կցվում է/:
2.Սվետլանա Խուրշուդյանն Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել է 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար և 900415151241 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական տուրք՝ քանդման թույլտվության համար:
3.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: