Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017 թվականի թիվ 920-Ն որոշումը և հաշվի առնելով «Արտաշատի Բուատ» ՍՊԸ-ի 23.09.2025թ.-ի թիվ Տ-12413 գրությունը, որոշում եմ․
1.Թույլատրել կատարել գումարի հաշվանցում՝ Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի 900415151498 (գույքահարկ կազմակերպություններից փոխադրամիջոցների համար) գանձապետական հաշվեհամարից 146282 (մեկ հարյուր քառասունվեց հազար երկու հարյուր ութսուներկու) ՀՀ դրամը փոխանցելով Արտաշատ քաղաքի 900415005322 (անշարժ գույքի հարկ իրավաբանական անձանցից) գանձապետական հաշվեհամարին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: