Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածով, 159-րդ հոդվածի 1-ին մասով, 161-րդ հոդվածի 2-րդ մասով, 162-րդ հոդվածի 1-ին մասով, 163-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 31-րդ հոդվածի 9-րդ մասով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Արման Ավագյանի դիմումը (N Ա-11868, 12.09.2025 թվական)՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Վարդաշեն բնակավայրի վարչական ղեկավար Արման Ավագյանին տրամադրել 12․01․2025-12․01․2026 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 10 աշխատանքային օր տևողությամբ և լրացուցիչ արձակուրդ՝ 4 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ: Աշխատանքի ներկայանալ 2025 թվականի հոկտեմբերի 6-ին:
2.Արձակուրդի օրերին վարչական ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես դնել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի երկրորդ կարգի մասնագետ (ծածկագիր՝ 3.3-17, աշխատավայրը՝ Արտաշատ համայնք Վարդաշեն բնակավայր) Ալվարդ Բաղդասարյանի վրա՝ առանց լրացուցիչ վարձատրության:
3.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մերի Մելիքյանին կատարելու համապատասխան ձևակերպումներ: