Վարդան Արգամի Գևորգյանը՝ հասցե ք. Արտաշատ Աճառյան 93, որպես հողի հարկ վճարող սուբյեկտ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իր հարկային պարտավորությունները, ինչի կապակցությամբ ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ,,բ,, ենթակետի հիմքով Արտաշատ համայնքի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ: Վարույթի ընթացքում գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը, որ Վ. Գևորգյանը Արտաշատ համայնքի տարածքում սեփականության իրավունքով ունի ՝ 0.7147հա ջրովի վարելահող որի համար 2013-2018 թվականների համար հաշվարկվել է վճարման ենթակա 73120 դրամ հողի հարկի գումարներ, օրենքով սահմանված ժամկետներում հողի հարկի գումարները չվճարելու համար 2013-2018 թվականների համար հաշվարկվել է վճարման ենթակա 27883 դրամ տույժ: Վ.Գևորգյանը ունի վճարման ենթակա՝15278 դրամ աղբահանության վճար:
2019թ. սեպտեմբերի 20 -ին Արտաշատի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում կատարվել է լսումներ, որին մասնակցելու համար Վ. Գևորգյանը պատշաճ ծանուցվել է /փոստի ծանուցագիրը ստացել է 16.09.2019թ./, սակայն չի ներկայացել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 58-րդ, 59-րդ, 60-րդ, ՀՀ ,,Հարկային օրեսգրքի,, 398-րդ հոդվածներով. ո ր ո շ ո ւ մ ե մ՝
1. Վարդան Արգամի Գևորգյանից հօգուտ Արտաշատ համայնքի բյուջեի գանձել՝ 81143դրամ, որպես չկատարված պարտավորությունների գումար և 35138 դրամ պարտավորությունները չկատարելու արդյունքում հաշվարկված տույժեր:
2.Սույն որոշումն օրենքով սահմանված ժամկետում անբողոքարկելի դառնալուց հետո ուղարկել ԱՆ ԴԱՀԿ ծառայություն:
3.Որոշման օրինակը եռօրյա ժամկետում ուղարկել հարկ վճարողին:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազերկելուն հաջորդ օրվանից:
5.Սույն որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից` երկամսյա ժամկետում:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունը դնել համայնքի ղեկավարի տեղակալ Ս. Մուրադյանի վրա: