Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 286
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 2042-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 ապրիլի 2024 թվականի N 2042-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՅԳԵՍՏԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՀԱՐ ՎԼԱԴԻՄԻՐԻ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Անշարժ գույքի նկատմամբ առաջին պետական գրանցման նպատակով կադաստրային քարտեզագրման ընթացքում հայտնաբերվել է, որ Արտաշատ համայնքի Այգեստան գյուղում գտնվող Գոհար Վլադիմիրի Մկրտչյանը, Անժելա Ռաֆաելի Մկրտչյանը և Սերժիկ Ռաֆայելի Մկրտչյանը հատկացված՝ 0,1հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի փոխարեն օգտագործում են 0,1511հա մակերեսով հողամաս: Չեն պահպանվել հողամասում կառուցված շինությունների նկատմամբ սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու վերաբերյալ փաստաթղթերը:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 2008 թվականի հունիսի 10-ի օրենքով,Հայաստանի Հանրապետության կառավարության 31 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 867, 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, բանալի՝ 132935, ծածկագիր՝ 03011LJZZGQT/ և ընդառաջելով Գ․ Մկրտչյանի 25/03/2024 թվականի թիվ Ք-4590 դիմումին՝ որոշում եմ․

  1. Արտաշատ համայնքի Այգեստան գյուղում գտնվող Գոհար Վլադիմիրի Մկրտչյանին /ծնված 06/02/1971 թվականին/, Անժելա Ռաֆաելի Մկրտչյանին /ծնված 05/01/1989 թվականին/ և Սերժիկ Ռաֆայելի Մկրտչյանը /ծնված 12/08/1990 թվականին/ հատկացված 0,1հա մակերեսով 03-011-0050-0012 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից ավել օգտագործվող 0,02հա մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել վերը նշված անձանց սեփականության իրավունքը և 0,0311հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի կարգով օտարել հողամասը փաստացի օգտագործողներին՝ Գոհար Վլադիմիրի Մկրտչյանին /ծնված 06/02/1971 թվականին/, Անժելա Ռաֆաելի Մկրտչյանին /ծնված 05/01/1989 թվականին/ և Սերժիկ Ռաֆայելի Մկրտչյանը /ծնված 12/08/1990 թվականին/: 
  2. 0,0311 մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի ուղղակի վաճառքի կարգով օտարման արժեքը կազմում է 113 920  /մեկ հարյուր տասներեք հազար ինը հարյուր քսան/ ՀՀ դրամ՝ /1 քմ՝ 1221 դրամ x 311քմ x 30%= 113 920 ՀՀ դրամ/: 
  3. Ուղղակի վաճառքի կարգով հողամասի օտարման համար վճարումը կատարել Արտաշատ համայնքի 900415151068 հաշվեհամարին։   
  4. Նշված հողամասը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործումը, չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների սպասարկման և օտարման տարածքներում, չի առաջացնում սերվիտուտ, չի հակասում քաղաքաշինական նորմերին:
  5. Արտաշատ համայնքի Այգեստան գյուղում գտնվող 03-011-0050-0012 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,1511հա մակերեսով հողամասում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված ըստ հատակագծի՝ թիվ 1 , 2, 3, 4 և թիվ 7 շինությունների նկատմամբ /կառուցված՝ 1973, 1985, 2000 թվականներին/ նշված օրենքի ուժով ճանաչել Գոհար Վլադիմիրի Մկրտչյանի /ծնված 06/02/1971 թվականին/, Անժելա Ռաֆաելի Մկրտչյանի /ծնված 05/01/1989 թվականին/ և Սերժիկ Ռաֆայելի Մկրտչյանի /ծնված 12/08/1990 թվականին/ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը։
  6. Նշված շինությունը կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, չի հակասում քաղաքաշինական նորմերին:
  7. Արտաշատ համայնքի Այգեստան գյուղում գտնվող 03-011-0050-0012 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին և շինություններին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Այգեստան, Պ. Սևակի փողոց, 19 բնակելի տուն։
  8. Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Գ․ Մկրտչյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար։
  9. Որոշման կատարման պատասխանատու համարել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար` պարոն Կ.Պողոսյանին։
  10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner