Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 246
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 133-Ա
 

Զեկ. ԱՆԱՀԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԵՐՔԱՆՈՒՇ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ՇԵՆՔԻՑ ԵՐԿՈՒ ՍԵՆՅԱԿ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Սահմանդրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով,  ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով և հիմք ընդունելով «ՁԵԶ ՀԱՄԱՐ» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Բալասանյանի 12.04.2024թ.-ի թիվ Տ-5535 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Բերքանուշ բնակավայրի մշակույթի տան շենքից 77 քմ և 20 քմ  մակերեսներով սենյակները 2024 թվականի մայիսի 10-ից մինչև 2025 թվականի մայիսի 10-ը ներառյալ անհատույց ժամանակավոր օգտագործման տրամադրել «ՁԵԶ ՀԱՄԱՐ» բարեգործական հասարակական կազմակերպությանը` «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ» ծրագիրն իրականացնելու նպատակով:
 2.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԱՀԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner