Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Հակոբ Պողոսյանի 30․09․2025 թվականի թիվ Տ-12822 դիմումը՝ որոշում եմ․
1. Անհատ ձեռնարկատեր Հակոբ Պողոսյանին տալ Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 103 հասցեին կից 0.38 քմ մակերեսով տարածքում 2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում զովացուցիչ ըմպելիքների և պաղպաղակի բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվություն։
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։