Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Միքայել Թովմասյանի 12.09.2025 թվականի թիվ Տ-11877 հայտը՝ որոշում եմ․
1․ Անհատ ձեռնարկատեր Միքայել Թովմասյանին տալ 2025 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի Կոլխոզնիկների փողոցի թիվ 15 հասցեում գործող 59,6 քմ մակերեսով խանութում ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։