Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 151
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 687-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 սեպտեմբերի 2020 թվականի N 687-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԻՆՉԵՎ 20% ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 20% ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Անշարժ գույքի նկատմամբ առաջին պետական գրանցման նպատակով կադաստրային քարտեզագրման ընթացքում հայտնաբերվել է, որ Արտաշատ համայնքի տարածքում Անդրանիկ Մարտիրոսյանի ընտանիքը իր հողամասից ավել հողամաս է օգտագործում:
  Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի թիվ 286, 31.12.1998 թվականի ,,Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման կարգը հաստատելու մասին,, թիվ 867 որոշումներով և հաշվի առնելով Արտաշատ համայնքի բնակիչ Ա. Մարտիրոսյանի լ/ա Զ.Հովակիմյանի 14.09.2020 թվականի թիվ Հ-1438 դիմումը` մինչև 20 %  ավել օգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ  բաժնային սեփականության  իրավունքը ճանաչելու և 20% ավել օգտագործվող հողամասը օտարելու մասին. ո ր ո շ ու մ  եմ`

  1. Արտաշատ համայնքի Աբովյան փողոցի թիվ 77 բնակիչ Անդրանիկ Մարտիրոսի Մարտիրոսյանի /ծնվ. 15.05.1958 թվականին/ 3 շնչից՝ Գարեգին Մարտիրոսի Մարտիրոսյան /ծնվ.27.05.1961 թվականին/, Գուրգեն Մարտիրոսի Մարտիրոսյան /ծնվ. 29.01.1966 թվականին/,  բաղկացած ընտանիքին բաժնային սեփականության իրավունքով պատկանող` 0,63 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից մինչև 20 % ավել օգտագործվող 0,1260 հա մակերեսով հողամասը թողնել և ճանաչել այդ հողամասի նկատմամբ վերը նշված անձանց բաժնային սեփականության իրավունքը, իսկ 20%-ից ավել օգտագործվող 0,0042 հա հողամասը ուղղակի վաճառքի կարգով օտարել փաստացի օգտագործողներին կադաստրային արժեքի 30% չափով: 0,0042 հա գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի խաղողի այգու համար վճարվող արժեքը կազմում է 3579 դրամ /1 քմ՝ 284 դրամ x 42քմ x 30%=3579դրամ/:                                                                       
  2. Պարտավորեցնել Ա.Մարտիրոսյանին համայնքապետարանի հետ կնքելու օտարման պայմանագիր և 30-օրյա ժամկետում կատարել նախատեսված  վճարումը համայնքի բյուջեի  900415151068 հաշվի համարներին:
  3.  Նշված ժամկետում Ա.Մարտիրոսյանի կողմից նշված վճարումը չկատարելու դեպքում, սույն որոշումը համարել ուժը   կորցրած:                                                                                                                                                                                   
  4. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին կատարել համապատասխան փաստաթղթային ձևակերպումներ:
  5. Սույն որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Կ.Պողոսյանին: 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner