Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի V գլխի 33-րդ կետի և VII գլխի պահանջները և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, բանալի՝ 265786, (ծածկագիր՝ 03292P82ZNNH, 03292VXMP9LR) և Հ․Սիմոնյանի 24/10/2025 թվականի Ք-14104 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Մրգավան գյուղի Վ. Սարգսյան փողոց, 6 հասցեում գտնվող, Հակոբ Սիմոնյանին 4/5, Լիանուշ Սիմոնյանին 1/5, բաժնային սեփականության իրավունքով պատկանող 03-061-0035-0003 կադաստրային ծածկագրով անշարժ գույքն ըստ կազմված հատակագծի առանձնացվող առաջին հատվածին՝ 0,08570 հա մակերեսով հողամասին և շինությանը տրամադրել հասցե՝ Արտաշատ, Մրգավան, Վ. Սարգսյան փողոց, 6 բնակելի տուն, առանձնացվող երկրորդ հատվածին՝ 0,09480 հա մակերեսով հողամասին և շինությանը տրամադրել հասցե՝ Արտաշատ, Մրգավան, Վ. Սարգսյան փողոց, 6/1 բնակելի տուն։
2․Հ․Սիմոնյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 10000 (տասը հազար) ՀՀ դրամ տեղական վճար հասցեների տրամադրման համար։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։