Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 15-ի 229-Ա որոշումը՝ որոշում եմ․
1․ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Բերքանուշ գյուղի Արտաշատյան խճուղի 13/3 հասցեում գտնվող՝ 03-025-0019-0030 կադաստրային ծածկագրով, 0,0118 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի կարգով օտարել Արտաշատ համայնքի Բերքանուշ գյուղի Արտաշատյան խճուղի 14/2 հասցեում գտնվող, 03-025-0019-0020 կադաստրային ծածկագրով, 0,05264 հա մակերեսով բնակավայրերի հասարական կառուցապատման հողամասի սեփականատերեր՝ Անահիտ Աշոտի Վարդանյանին (ծնված 26/05/1971 թվականին), Տիգրան Հենրիկի Վարդանյանին (ծնված 05/09/1992 թվականին) և Աղասի Հենրիկի Վարդանյանին (ծնված 10/06/1994 թվականին)՝ հողամասն ընդլայնելու նպատակով:
2.0,0118 հա մակերեսով հողամասի ուղղակի վաճառքի եղանակով օտարման արժեքը կազմում է՝720 000/յոթ հարյուր քսան հազար/ՀՀ դրամ: Հողամասի օտարման վճարումը կատարել Արտաշատ համայնքի բյուջեի 900415151068 հաշվեհամարին:
3.0,0118 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների սպասարկման և օտարման տարածքներում, չի առաջացնում սերվիտուտ և չի հակասում քաղաքաշինական նորմերին:
4․Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
5.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
6․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։