Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Հակոբ Թարվերդյանի ներկայացուցիչ Գագիկ Եղիազարյանի 15.08.2025 թվականի ՃՀԱ/253/28417-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Հակոբ Թարվերդյանին տրամադրել Արտաշատ համայնքի Մրգանուշ գյուղի Նար-Դոսի փողոց 21 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-060-0012-0019 կադաստրային ծածկագրով հողամասում ատամնաբուժարանի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Հակոբ Թարվերդյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: