Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 244
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 219-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 փետրվարի 2020 թվականի N 219-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐՔՍԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 16 ՇԵՆՔԻ ԹԻՎ 2 ԲՆԱԿԱՐԱՆԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ԳԵՂԱՆՈՒՇ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՍԵՆՅԱԿՆԵՐԸ ԵՎ ԲԱՑ ՊԱՏՇԳԱՄԲԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով քաղաքացի Գ.Ավետիսյանի դիմումը /14.02.2020 թվականի թիվ Ա-308/ և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, թիվ 912-Ն որոշմամբ. ո ր ո շ ու մ  եմ՝

  1. Արտաշատ համայնքի Մարքսի փողոցի թիվ 16 շենքի թիվ 2 բնակարանի սեփականատեր Գեղանուշ Խաչիկի Ավետիսյանի կողմից բնակարանին կից ինքնակամ կառուցված 79,89քմ մակերեսով սենյակները և բաց պատշգամբը ճանաչել օրինական:
  2. Ճանաչել օրինական ձևափոխված թվով 3 դուռ և 2 պատուհան , օրինականացման մեկ միավորի արժեքը կազմում է 2600 դրամ:
  3. Ընդունել ի գիտություն, որ`
    ա/ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
    բ/ կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
    գ/ օրինականացված շինությունը կառուցված է շենքի բնակիչներին որպես ընդհանուր բաժնային սեփականություն փոխանցված հողամասի վրա.
  4. Սահմանել, որ բնակարանի սեփականատերը`
    ա/ սույն որորշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման համաձայն համայնքի բյուջեի 900415151159 հաշվեհամարին պետք է վճարի ընդամենը` 75315 /յոթանասունհինգ հազար երեք հարյուր տասնհինգ/ դրամ, որից 62315/վաթսուներկու հազար երեք հարյուր տասնհինգ/ դրամ, որպես 79,89քմ մակերեսով սենյակների և պատշգամբի օրինականացման վճար /79,89քմx780դրամ=62315 դրամ/, իսկ 13000/տասներեք հազար/ դրամ, որպես ձևափոխված թվով  3 դռան և 2 պատուհանի /5x2600դրամ=13000դրամ/ օրինականացման վճար:
    բ/ իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքյին իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու պարտքերը.
  5. Գ.Ավետիսյանի բաժնային սեփականությունը համարել 161,68քմ:
  6. Սույն որոշումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման:
  7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Կ.Պողոսյանի  վրա:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner