Այսօր: Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 644
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 3816-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 հոկտեմբերի 2025 թվականի N 3816-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ՝ 100 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի՝ 2025 թվականի սեպտեմբերի 29-ի  N 01/06168-2025 գրությունը, հաշվի առնելով Այգեստան բնակավայրի վարչական ղեկավար Արգիշտի Վարդանյանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ Ա-12379 զեկուցագիրը և Գետազատ բնակավայրի վարչական ղեկավարի պարտականությունները կատարող Արմինե Բաղդասարյանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 22-ի  թիվ Ա-12352 զեկուցագիրը՝ որոշում եմ․  

1. Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեի 08․02․04․51 գործառնական դասակարգման (մշակութային միջոցառումների իրականացում) 4727 հոդվածից (մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից) միանվագ դրամական խրախուսում տրամադրել.

1) Արտաշատ համայնքի Գետազատ գյուղի Թումանյան փողոցի թիվ 16 տան բնակիչ Վարոս Հմայակի Ավետիսյանին - 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ

2) Արտաշատ համայնքի Այգեստան գյուղի Տերյան փողոցի թիվ 22 տան բնակիչ Ծաղիկ Սուրենի Հովհաննիսյանին - 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ

3) Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 49 տան բնակիչ Հերսիդա Բարեղամի Հարությունյանին - 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ

           Ընդամենը՝ 300 000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ:

2. Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Մ.Մելիքյանին կատարելու համապատասխան ձևակերպում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                                                       
ՍՈՒՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner