Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն, 19.01.2006 թվականի` ,,Արտաշատ համայնքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին,, թիվ 33-Ն որոշումներով. ո ր ո շ ու մ ե մ`
- Արտաշատ համայնքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 33 հասցեի հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականությունը հանդիսացող 0,00993 հա մակերեսով բնակավայրերի այլ հողատարածքի գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքի:
- Արտաշատ համայնքի Օգոստոսի 23 փողոցի վրա գտնվող, համայնքային սեփականությունը հանդիսացող 0,00993 հա հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը առանձնացնել որպես առանձին գույքային միավոր, տրամադրել հասցե՝ Արտաշատ համայնք, Օգոստոսի 23 փողոց, թիվ 33/2 և կատարել պետական գրանցում:
- Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին կատարել փոփոխություն համայքնքի գլխավոր հատակագծում:
|