Արայիկ Վազգենի Ծատուրյանը՝ Արմավիրի մարզ գյուղ Փարաքար, փողոց Իսահակյան 29, որպես հողի հարկ վճարող սուբյեկտ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իր հարկային պարտավորությունները, ինչի կապակցությամբ ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ,,բ,, ենթակետի հիմքով Արտաշատ համայնքի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ: Վարույթի ընթացքում գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը, որ Ա. Ծատուրյանը Արտաշատ համայնքի տարածքում սեփականության իրավունքով ունի՝ 0.6291 հա գ/ն ջրովի վարելահող, որի համար 2011-2018 թվականների համար հաշվարկվել է վճարման ենթակա՝ 108050 դրամ հողի հարկ, օրենքով սահմանված ժամկետներում հողի հարկերը չվճարելու համար՝ 2011 - 2018 թվականների համար հաշվարկվել է վճարման ենթակա՝ 46950 դրամ տույժ:
2019թ. հուլիսի 1 -ին Արտաշատի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում կատարվել է լսումներ, որին մասնակցելու համար Ա. Ծատուրյանը պատշաճ ծանուցվել է, փոստի ծանուցագիրը ստացել է 27.06.2019թ., սակայն չի ներկայացել:
Ելնելով վերոգրյալի և ղեկավարվելով՝ ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ,, Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 58-րդ 59-րդ, 60-րդ, ՀՀ ,,Հարկային օրեսգրքի ,, 398-րդ հոդվածներով. ո ր ո շ ո ւ մ ե մ՝
Արայիկ Վազգենի Ծատուրյանից հօգուտ Արտաշատ համայնքի բյուջեի գանձել՝ 108050 դրամ, որպես չկատարված պարտավորությունների գումար և 46950 դրամ պարտավորությունները չկատարելու արդյունքում հաշվարկված տույժեր:
2.Սույն որոշումն օրենքով սահմանված ժամկետում անբողոքարկելի դառնալուց հետո ուղարկել ԱՆ ԴԱՀԿ ծառայություն:
3.Որոշման օրինակը եռօրյա ժամկետում ուղարկել հարկ վճարողին:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազերկելուն հաջորդ օրվանից:
5.Սույն որոշումը կարող է բողոքարկվել՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունը դնել համայնքի ղեկավարի տեղակալ Ս. Մուրադյանի վրա: