Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 224-Ն որոշմամբ, հաշվի առնելով «ՎԱ ԳԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Գեղամ Գևորգյանի 10.04.2024 թվականի թիվ Տ-5363 դիմումը՝ որոշում եմ.
1․«ՎԱ ԳԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 2/2 հասցեում գտնվող 170 քմ մակերեսով օբյեկտում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։