Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 68-րդ հոդվածով, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող,գյուղ Բուրաստան Ա. Խաչատրյան փողոց 28 հողամաս հասցեում գտնվող, 0.09989 հա մակերեսով հողամասը՝ նպատակային նշանակությունը` բնակավայրերի գործառնական նշանակությունը կամ հողատեսքը` բնակելի կառուցապատման, /ծածկագիր՝ 03-027-0201-0014/ աճուրդային եղանակով օտարելու նպատակով Արտաշատ համայնքի ղեկավարի որոշմամբ հաստատված հանձնաժողովի 2024 թվականի ապրիլի 23-ին կայացած աճուրդ-վաճառքի արդյունքների վերաբերյալ թիվ 4/8-24-Ա արձանագրությունը՝ որոշում եմ․
1. Աճուրդում հաղթող ճանաչված, Հայաստանի Հանրապետություն, մարզ Արարատ, գ. Բուրաստան Իսահակյան փ. տ. 38, հասցեի բնակիչ Էվելինա Մարգարի Ղազարյանի /անձ. AS0402753 տրված 22.10.2018թ 027-ի կողմից/ հետ կնքել, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղ Բուրաստան Ա. Խաչատրյան փողոց 28 հողամաս հասցեում գտնվող 0.09989 հա մակերեսով հողամասը՝ նպատակային նշանակությունը` բնակավայրերի գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ բնակելի կառուցապատման, /ծածկագիր՝ 03-027-0201-0014/ առուվաճառքի պայմանագիր:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշման թիվ 2-րդ կետի պատասխանատու համարել աշխատակազմի ՔՀ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կ.Պողոսյանին:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: