Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով, 88-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2023թ դեկտեմբերի 06-ի №225-Ն որոշման հավելվածը լրացնել հետևյալ նոր կետով.
«17. Համայնքի տարածքում գյուղատնտեսական տեխնիկայի միջոցով հետևյալ գյուղատնտեսական ծառայությունների մատուցում.
ա/ առվահանում՝ 1 գծմ-ի համար 30 երեսուն դրամ
բ/ վար՝ 1 հա-ի համար 45000 քառասուն հինգ հազար դրամ
գ/ հողաֆռեզ՝ 1 հա-ի համար 40000 քառասուն հազար դրամ
դ/ հողի փխրեցում(չիզել)՝ 1 հա-ի համար 30000 երեսուն հազար դրամ
ե/խոտհունձ՝ 1 հա-ի համար 50000 հիսունհազար դրամ
զ/ բուժանյութով բուժում՝ 1 տոննայի համար 15000 տասնհինգ հազար դրամ»
2. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024թ մայիսի 01-ից ծագած հարաբերությունների վրա։ |