Այսօր: Չորեքշաբթի, 12 Օգոստոսի 2020թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ N 00
 

ՆԱԽԱԳԻԾ 00


Զեկ. ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԵՐԻՑ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի ,, Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին,, թիվ 286 և 19.01.2006 թվականի ,,Արտաշատ համայնքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին,, թիվ 33-Ն որոշումներով. համայնքի ավագանին   ո ր ո շ ու մ   է`

1.Թույլատրել աճուրդային կարգով օտարելու Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող, բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերից ներքոհիշյալ հողատարածքները`
Լոտ 1-Արտաշատ համայնքի Դուրյան փողոցի թիվ 10/2 հասցեում /ծածկագիր՝ 03-001-0070-0215/ 0,0036 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը:
2.Հողատարածքների աճուրդային կարգով օտարման մեկնարկային գինը սահմանել կադաստրային արժեքի 200% չափով:
3.Աճուրդն անցկացնել բաց դասական եղանակով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner