Այսօր: Երեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2019թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 910
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշում N 36-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, /010/ 250519: /0235/ 22383, artashatmeria@bk.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 օգոստոսի 2018 թվականի N 36-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 33 ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ ԹԻՎ 29 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 37,7 ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆԸ ԱՐԱՅԻԿ ՌԱԶՄԻԿԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ, ԱԼՎԱՐԴ ԱՐՄԵՆԱԿԻ ԽՈՒԴՅԱՆԻՆ, ՄԱՐԻԱՄ ԱՐԱՅԻԿԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արտաշատի նախկին քաղխորհրդի գործկոմի 28.01.1981 թվականի թիվ 1 որոշմամբ, Արայիկ Ռազմիկի Թովմասյանի 2 անձից բաղկացած ընտանիքին է հատկացվել Արտաշատ համայնքի Թումանյան փողոցի թիվ 33 բնակելի շենքի թիվ 29 բնակարանը: Ներկայումս այդ բնակարանում փաստացի հաշվառված, բնակվում և տիրապետում են  Արայիկ Ռազմիկի Թովմասյանը, Ալվարդ Արայիկի Խուդյանը, Մարիամ Արայիկի Թովմասյանը: Բնակարանների անհատույց սեփականաշնորհման գործընթացին ընտանիքը չի մասնակցել, որի հետևանքով Թումանյան փողոցի թիվ 33 բնակելի շենքի թիվ 29 հասցեում գտնվող 37,7 քմ մակերեսով բնակարանը  ,,Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի հիման վրա, որպես սեփականություն, հանձնվել է Արտաշատի համայնքապետարանին, օրենքով սահմանված կարգով տնօրինելու համար:

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ընդառաջելով Թումանյան փողոցի թիվ 33 բնակելի շենքի թիվ 29 բնակարանի բնակչուհի Մարիամ Արայիկի Թովմասյանի կողմից  Արտաշատի համայնքապետարան հասցեագրված 30.05.2018 թվականի թիվ Թ-835 դիմումին   ո ր ո շ ո ւ մ   է`

      

Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող, Արտաշատ համայնքի Թումանյան փողոցի թիվ 33  բնակելի շենքի թիվ 29 հասցեում գտնվող 37,7 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրել  Արայիկ Ռազմիկի Թովմասյանին, Ալվարդ Արմենակի Խուդյանին, Մարիամ Արայիկի Թովմասյանին:


Կողմ -11

ԱՇԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԵՐՄՈՆ

ԳԱԼՍՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԴԵՐՄՈՅԱՆ ԱՐՄԱՆ

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԱՐՄԱՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿԱՄՈ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՌՈՒԶԱՆ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՆԱԶԱՐՅԱՆ ՀԵՐԻՔՆԱԶ

ՊՈՂՈՍՅԱՆ ԳԱԲՐԻԵԼ

ՔՈՉԱՐՅԱՆ ԽՈՐԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner