Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ, ուսումնասիրելով Արթուր Հարությունյանի 12.04.2024 թվականի թիվ Ք-5500 դիմումը՝ որոշում եմ․
1․Արթուր Հարությունյանին տրամադրել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ա. Բուդաղյան փողոց թիվ 7/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-001-0111-0016 կադաստրային ծածկագրով հողամասում մեկ հարկանի հասարակական շինության, ծածկարանի և պարսպի կառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է, նախագծի փոփոխություն/։
2.Ա. Հարությունյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: