Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող , Արտաշատ համայնքի Շահումյան փողոցի թիվ 2 շենքի թիվ 6 հասցեում գտնվող 25, 92 քմ մակերեսով սենյակում /ներկայումս բնակարան/ որպես ժամանակավոր կացարան, 2002 թվականից թույլատրվել է բնակություն հաստատելու Արտաշատ համայնքի բնակիչներ Մարիետտա Սարիբեկի Ստեփանյանին, Հայկանուշ Վահանի Ստեփանյանին, Գոռ Վահանի Ստեփանյանին: Ներկայումս նրանք հաշվառված են վերը նշված հասցեում գտնվող բնակարանում, փաստացի բնակվում և տիրապետում են այն:
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավաարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ընդառաջելով Արտաշատ համայնքի Շահումյան փողոցի թիվ 2 շենքի թիվ 12 բնակարանի բնակիչ Մարիետտա Սարիբեկի Ստեփանյանի կողմից Արտաշատի համայնքապետարան հասցեագրված 29.08.2017 թվականի թիվ Ս-1428 դիմումին. ո ր ո շ ո ւ մ է`
Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող, Արտաշատ համայնքի Շահումյան փողոցի թիվ 2 շենքի թիվ 6 հասցեում գտնվող 25,92 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրել Մարիետտա Սարիբեկի Ստեփանյանին, Հայկանուշ Վահանի Ստեփանյանին, Գոռ Վահանի Ստեփանյանին: