Ուսումնասիրելով Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման բաժնի կողմից տրված տեղեկանքները՝ պարզվել է․
ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ․
Քաղաքացի Զոհրապ Արամի Պողոսյանը (Հասցեն՝ Արարատի մարզ, Արտաշատ համայնք, գ․ Վերին Արտաշատ, Օրբելու փողոց, տուն7/1 ) հանդիսանալով հարկային պարտավորություններ վճարող սուբյեկտ, հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել իր հարկային պարտավորությունները, ինչի կապակցությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնում հարուցվել է վարչական վարույթ՝ հարկային պարտավորությունների գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
26 հունվարի 2024թ-ի դրությամբ՝ հողի հարկի գծով հարկային պարտավորությունը 2008-2020թթ-ի համար կազմում է 281.069 ՀՀ դրամ գումար՝ ներառյալ տույժերը, անշարժ գույքի հարկի գծով հարկային պարտավորությունը 2021-2023թթ-ի համար կազմում է 100.945 ՀՀ դրամ գումար՝ ներառյալ տույժերը։ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024թ-ի մարտի 04-ին հրավիրվել է վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով ծրարն ուղարկվել էր Զոհրապ Արամի Պողոսյանին, սակայն հետ էր վերադարձվել <<չպահանջված>> նշումով։ Ղեկավարավելով <<Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին>> օրենքով՝ կատարվել է հրապարակային ծանուցում azdarar.am-ով/տես՝ 0115/24Վ գործ/։
ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ․
ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ»:
Համաձայն Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի /այսուհետև՝ Օրենսգիրք/ 46-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «Տեղական հարկերի գծով հարկային պարտավորությունների կատարում /մարում/ է համարվում Օրենսգրքին համապատասխան հաշվարկված վճարման ենթակա հարկի, ինչպես նաև դրա գծով տույժերի և /կամ/ տուգանքների գումարների վճարումը համապատասխան հարկի գծով պարտավորությունը հաշվառող՝ տեղական բյուջեի գանձապետական հաշվին»:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ համայնքի ղեկավարը, օրենքով սահմանված կարգով, կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողերի, համայնքային սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ․
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ Հարկային օրենսգրքով, «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, որոշում եմ․
1.Զոհրապ Արամի Պողոսյանից հօգուտ Արտաշատ համայնքի բյուջե գանձել ընդամենը 382.014 /երեք հարյուր ութսուներկու հազար տասնչորս/ ՀՀ դրամ՝ որպես հողի հարկի /900415187047/ և անշարժ գույքի /900415005686/ հարկի գծով հարկային պարտավորությունների գումար՝ ներառյալ տույժերը։
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արտաշատ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից և/կամ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29.1 հոդվածի 14-րդ և 15-րդ մասերով սահմանված գործողությունները կատարելուց հետո՝ հինգերորդ օրը: