Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի թիվ 286, 26.05.2016 թվականի թիվ 550-Ն որոշման 1-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներով հաստատված կարգով և ընդառաջելով Ն.Խաչատրյանի 21.07.2020 թվականի թիվ Խ-1029 դիմումին. համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝
1. Արտաշատի համայնքի սեփականությունը հանդիսացող, Իսակով փողոցի թիվ 103/6 հասցեում գտնվող, Գառնիկ Նահապետի Հարությունյանին /ծնվ.07.04.1985 թվականին, անձ. AS0262928, տրված 027 կողմից/ սեփականության իրավունքով պատկանող, Իսակով փողոցի թիվ 103/5 հասցեում գրանցված կիսակառույցով զբաղեցրած 0,0032հա մակերեսով /ծածկագիր՝ 03-001-0072-0264/ կից 0,00317 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-001-0072-0469/, քանի որ հնարավոր չէ օտարելու որպես առանձին գույքային միավոր, թույլատրել ուղղակի վաճառքի կարգով, գործունեությունն ընդլայնելու նպատակով օտարելու Գառնիկ Նահապետի Հարությունյանին:
2. Հողամասի օտարման գինը սահմանել կադաստրային արժեքի 200% չափով: