Այսօր: Կիրակի, 20 Հոկտեմբերի 2019թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 117
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշում N 49-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, /010/ 250519: /0235/ 22383, artashatmeria@bk.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 նոյեմբերի 2017 թվականի N 49-Ա

ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և ,,Իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով.  ո ր ո շ ո ւ մ   է՝

1. Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքի ,,ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ,, մասում՝
1/ ,,Համայնքի ղեկավարի խորհրդական,, հաստիքը փոխարինել ,,Համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական,, հաստիքով, որը զբաղեցնող պաշտոնյան հիմնականում պետք է իրականացնի համայնքի տնտեսական զարգացման հարցերով պատասխանատուի գործառույթները.
2/ Կրճատել համայնքի ղեկավարի օգնականի մեկ հաստիքը:
2.  Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքի ,,ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ,, մասում՝
1/ ,,Քարտուղարության և ընդհանուր բաժին,, կառուցվածքային ստորաբաժանումն անվանափոխել ,,Քարտուղարության, իրավաբանական և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին,,.
2/ Քարտուղարության, իրավաբանական և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի առկա հաստիքային միավորները լրացնել գլխավոր մասնագետի ևս մեկ հաստիքով, որը զբաղեցնող համայնքային ծառայողը հիմնականում պետք է իրականացնի իրավաբանի գործառույթներ:
3. Հաստատել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների:
4. Ուժը կորցրած ճանաչել Արտաշատ համայնքի ավագանու 2016 թվականի հունիսի 17-ի՝ ,,Արտաշատի  համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին,, թիվ 35-Ա որոշումը:
5. Առաջարկել Արտաշատ համայնքի ղեկավարին` Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկությամբ մեկշաբաթյա ժամկետում, սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին:
6. Սույն որոշման 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:  


Կողմ -9

ԱՇԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԵՐՄՈՆ

ԳԱԼՍՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԴԵՐՄՈՅԱՆ ԱՐՄԱՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿԱՄՈ

ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՆԱԶԱՐՅԱՆ ԳՈՌ

ՊՈՂՈՍՅԱՆ ԳԱԲՐԻԵԼ

ՔՈՉԱՐՅԱՆ ԽՈՐԵՆ

Դեմ -2

ՄՈՒՐԱԴՅԱՆ ՍԵՐԳԵՅ

ՆԱԶԱՐՅԱՆ ՀԵՐԻՔՆԱԶ

Ձեռնպահ -1

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՌՈՒԶԱՆ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(106.00 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner