Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և ,,Իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով. ո ր ո շ ո ւ մ է՝ 1. Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքի ,,ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ,, մասում՝ 1/ ,,Համայնքի ղեկավարի խորհրդական,, հաստիքը փոխարինել ,,Համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական,, հաստիքով, որը զբաղեցնող պաշտոնյան հիմնականում պետք է իրականացնի համայնքի տնտեսական զարգացման հարցերով պատասխանատուի գործառույթները. 2/ Կրճատել համայնքի ղեկավարի օգնականի մեկ հաստիքը: 2. Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքի ,,ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ,, մասում՝ 1/ ,,Քարտուղարության և ընդհանուր բաժին,, կառուցվածքային ստորաբաժանումն անվանափոխել ,,Քարտուղարության, իրավաբանական և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին,,. 2/ Քարտուղարության, իրավաբանական և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի առկա հաստիքային միավորները լրացնել գլխավոր մասնագետի ևս մեկ հաստիքով, որը զբաղեցնող համայնքային ծառայողը հիմնականում պետք է իրականացնի իրավաբանի գործառույթներ: 3. Հաստատել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների: 4. Ուժը կորցրած ճանաչել Արտաշատ համայնքի ավագանու 2016 թվականի հունիսի 17-ի՝ ,,Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին,, թիվ 35-Ա որոշումը: 5. Առաջարկել Արտաշատ համայնքի ղեկավարին` Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկությամբ մեկշաբաթյա ժամկետում, սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին: 6. Սույն որոշման 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից: |