Համազասպ Հակոբի Սահակյանը (Հասցեն՝ ՀՀ Արարատի մարզ, գ․Ջրաշեն, Գրիբոյեդովի փ․, տուն 11)՝ լինելով հարկ վճարող սուբյեկտ,գործող օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել հարկային պարտավորությունները,ինչի կապակցությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29.1-րդ հոդվածով, 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ և 38-րդ հոդվածների հիմքով Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնում հարուցվել է վարչական վարույթ և նշանակվել է լսման օր:
Համազասպ Հակոբի Սահակյանին ուղարկված ծրարը հետ չի վերադարձվել համայնքապետարան։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետով, 2-րդ մասի «ա» ենթակետով, որոշում եմ.
1.Համազասպ Հակոբի Սահակյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կասեցնել։
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։