Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ, ուսումնասիրելով Գարիկ Կոստանյանի 17.04.2024 թվականի թիվ Ք-5723 դիմումը՝ որոշում եմ․
1․Գարիկ Կոստանյանին տրամադրել Արտաշատ համայնքի Արևշատ գյուղի Բաղրամյան փողոց թիվ 67/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-021-0039-0029 կադաստրային ծածկագրով հողամասում խանութի կառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է, նախագծի փոփոխություն/։
2.Գ. Կոստանյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: