Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի թիվ 286, 26.05.2016 թվականի թիվ 550-Ն որոշման 1-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներով հաստատված կարգով և ընդառաջելով Գ.Ռուբենյանի 24.09.2020 թվականի թիվ Ռ-1505 դիմումին. համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝
1. Արտաշատի համայնքի սեփականությունը հանդիսացող, Արտաշատ համայնքի Ազատամարտիկների փողոցի թիվ 4/1 հասցեում գտնվող, Գրիգոր Ռոբերտի Ռուբենյանին, Ռոբերտ Վաչիկի Սարգսյանին, Արմենուհի Գրիգորի Բաբաջանյանին, Մարի Ռոբերտի Ռուբենյանին համասեփականության իրավունքով պատկանող, Ազատամարտիկների փողոցի թիվ 4 հասցեում գրանցված, բնակելի տնով զբաղեցրած 0,04004հա մակերեսով /ծածկագիր՝ 03-001-0003-0019/բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի կից 0,02017հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-001-0003-0038/, քանի որ հնարավոր չէ օտարելու որպես առանձին գույքային միավոր, թույլատրել ուղղակի վաճառքի կարգով, գործունեությունն ընդլայնելու նպատակով օտարելու Գրիգոոր Ռոբերտի Ռուբենյանին, Ռոբերտ Վաչիկի Սարգսյանին, Արմենուհի Գրիգորի Բաբաջանյանին, Մարի Ռոբերտի Ռուբենյանին:
2. Հողամասի օտարման գինը սահմանել կադաստրային արժեքի 200% չափով: