Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին ,, Հայասատանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով , լսելով և քննարկելով համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման բաժնի պետ Մ.Մելիքյանի Արտաշատ համայնքի 2018 թվականի բյուջեի առաջին կիսամյակի եկամուտների և ծախսերի մասին հաղորդումը որոշում է`
Ընդունել Արտաշատ համայնքի 2018 թվականի բյուջեի առաջին կիսամյակի եկամուտների և ծախսերի մասին հաղորդումը`
ա/ եկամուտների գծով նախատեսված 378060.48 հ.դ.-ի դիմաց փաստացի մուտքագրվել է 335656.67 հ.դ., կատարողականը 88.8 % / հավելվածը կցվում է/.
բ/ ծախսերի գծով ըստ գործառնական դասակարգման նախատեսված 440038.33 հ.դ.-ի դիմաց փաստացի ծախսվել է 307047.37 հ.դ., կատարողականը 69.8 % / հավելվածը կցվում է /: