Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 313
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 805-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 նոյեմբերի 2020 թվականի N 805-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԵՎԱՆ-ԵՐԱՍԽ ՄԱՅՐՈՒՂՈՒ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՅՈՒՐԻԿ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՏԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 731-Ն, 29.12.2005 թվականի թիվ 2387-Ն, 18.05.2006 թվականի թիվ 912-Ն, 19.01.2006 թվականի` Արտաշատ համայնքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին թիվ 33-Ն որոշումներով և ընդառաջելով Յու.Կոստանյանի 11.08.2020 թվականի թիվ Կ-1161 դիմումին.  ո ր ո շ ու մ  եմ՝

  1. Արտաշատ համայնքի Երևան-Երասխ մայրուղու հարակից տարածքում գտնվող, համայնքային սեփականություն  հանդիսացող  0,00753 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված 75,3քմ արտաքին /65,55քմ ներքին/ մակերեսով ավտոտեխսպասարկման կետը /համաձայն հատակագծի/ համարել համայնքային սեփականություն և ճանաչել օրինական:
  2. Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող, Երևան-Երասխ մայրուղու հարակից տարածքում գտնվող, 0,00753հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը առանձնացնել որպես առանձին գույքային միավոր և տրամադրել հասցե՝  Արտաշատ համայնք,  Երևան-Երասխ մայրուղի թիվ 38/3:
  3. Ավտոտեխսպասարկման կետի զբաղեցրած և սպասարկման համար առանձնացված  բնակավայրերի հասարակական  կառուցապատման 0,00753 հա մակերեսով հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում:
  4. Օրինականացված ավտոտեխսպասարկման կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին,  Արտաշատ համայնքի հաստատված գլխավոր հատակագծին և քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների պայմաններին:
  5. Ավտոտեխսպասարկման կետը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ, ինչպես նաև չի խախտում այլ անձանց իրավունքները և շահերը:
  6. Առաջարկել  իր միջոցներով կառուցած ավտոտեխսպասարկման կետը Յու.Կոստանյանին, գնման նախապատվության իրավունքով գնելու կամ վարձակալելու օրինականացվող կառույցը և զբաղեցրած հողամասը:
  7. Սույն որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Կ.Պողոսյանին

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner