Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշման N1 հավելվածի 7-րդ մասի պահանջներով՝ որոշում եմ․
1.Արտաշատ համայնքի Բուրաստան գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, 03-027-0114 կադաստրային ծածկագրով թաղամասից 2,5255 հա հողամասի հողատեսքը ցածրարժեքից (գյուղատնտեսական այլ) փոխադրել ավելի բարձրարժեք՝ վարելահող հողատեսքի (5-րդ կարգ, ջրովի)՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
2.Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
3․ Սույն որոշմամբ սահմանված փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։
4․Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: