Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2011 թվականի N 1920-Ն որոշման 25-րդ հոդվածի 1-ին կետով, Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2020 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ 4 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման նախագիծը հաստատելու մասին» թիվ 92-Ա որոշմամբ, հաշվի առնելով քաղաքացի Գրիշա Հակոբյանի 19/02/2024 թվականի թիվ Ք-2954 դիմումը և այն հանգամանքը, որ Արտաշատ քաղաքի Բակունցի փողոց 2/6 հասցեում գտնվող 03-001-0114-0008 ծածկագրով հողամասը դեռևս 1991թ, սեփականաշնորհվել է որպես տնամերձ հողամաս և համայնքի կադաստրային քարտեզագրման և հողամասերի փոխանցման ժամանակ է սխալմամբ հաշվառվել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների հողամաս, իսկ վերջինիս ուղղումը նախատեսված է համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերով՝ որոշում եմ․
1,Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Բակունցի փողոց 2/6 հասցեում գտնվող 03-001-0114-0008 ծածկագրով 0,12522 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների հողամասի նպատակային նշանակությունը համաձայն բնակավայրի տարածքական պլանավորման փաստաթղթերի սահմանել /ուղղել/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի:
2.Որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար՝ Կ.Պողոսյանին:
3․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։