Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով ո ր ո շ ո ւ մ է՝
1.Հաստատել Արտաշատի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն թիվ թիվ 1, 2,3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 ,13, 14 և 15 հավելվածների:
2. Արտաշատի համայնքապետարանի ոչ առևտրային կազմակերպություններում 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված աշխատակիցների համար նվազագույն աշխատավարձը սահմանել 77903 /յոթանասունյոթ հազար ինը հարյուր երեք/ դրամ:
3. ՈՒժը կորցրած ճանաչել Արտաշատ համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 66-Ա որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից: