Ղեկավարվելով «Պետական տուրքի մասին» օրենքով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ղեկավարի 2024 թվականի ապրիլի 17-ի N1859-Ա որոշումը՝ որոշում եմ․
1.ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Լանջազատ գյուղական բնակավայրում գտնվող 03-045-0106-0185 կադաստրային ծածկագրով 0,0624հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի իրավունքի պետական գրանցումը կատարելու համար Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 900013220018 հաշվեհամարին փոխանցել 2 000 /երկու հազար/ ՀՀ դրամ՝ որպես ծառայության վճար և պետական բյուջեի 900005016176 հաշվեհամարին 1000 /մեկ հազար/ ՀՀ դրամ պետական տուրք։
2.ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Լանջազատ գյուղական բնակավայրում գտնվող 03-045-0106-0186 կադաստրային ծածկագրով 0,1544հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի իրավունքի պետական գրանցումը կատարելու համար Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 900013220018 հաշվեհամարին փոխանցել 2 000 /երկու հազար/ ՀՀ դրամ՝ որպես ծառայության վճար և պետական բյուջեի 900005016176 հաշվեհամարին 1000 /մեկ հազար/ ՀՀ դրամ պետական տուրք։
3․Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մ․ Մելիքյանին կատարելու համապատասխան փոխանցումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: